Զգում եմ՝ տրամադրությունը էն չի, դիմացը ցուրտ է. Վարդան Ղուկասյանը չեղարկել է «Գյումրու օր» տոնակատարությունը

Գյումրու ավագանու սեպտեմբերի 16-ի նիստում ի թիվս այլ նախագծերի, ներառնված էր նաև «Գյումրու օր» ամենամյա տոնակատարության միջոցառումների անցկացման հարցը:

Քաղաքապետարանի մշակույթի բաժի պետ Լիլիթ Թովմասյանը զեկուցեց այն՝ նշելով, որ ամենամյա այս միջոցառման կազմակերպման և անցկացման նպատակով անհրաժեշտ է հատկացնել 6 մլն դրամ:

Մինչ զեկուցողին ուղղվելիք հարցերը կամ քվեարկությունը, առաջարկով հանդես եկավ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

«Ես առաջարկում եմ հանենք էս հարցը, որովհետև ես զգում եմ, որ տրամադրությունը էն չի, դիմացը ցուրտ է»,- ասաց Ղուկասյանը:

«Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանն արձագանքեց Ղուկասյանի՝ «Գյումրու օր»-ը չեղարկելու նախաձեռնությանը:

«Ցուրտ է լինելու, մարդիկ լիարժեք չեն ուրախանալու, ստացվելու է, որ ինքնանպատակ ենք անելու, մենք կողմ ենք քվեարկելու»,- ասաց Մխիթարյանը:

Վարդան Ղուկասյանը մեկ անգամ ևս կրկնեց՝ կողմնակից է, որ հարցը հանվի օրակարգից:

Առանց ավագանու անդամների քվեարկության հարցը հանվեց օրակարգից, «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունը չեղարկվեց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ