Հայաստանի մասնակցությունը հաստատվել է, հարցը ներկայումս մշակվում է. Պետրիշենկոն՝ Մինսկում ԱՊՀ նիստի մասին

Հայաստանը կորոշի իր մասնակցության ձևաչափը սեպտեմբերի 29-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, առայժմ հաստատվել է մասնակցությունը:

Այս մասին Մինսկում լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Իգոր Պետրիշենկոն։

«Հայաստանի մասնակցությունը նույնպես հաստատվել է։ Այս հարցը ներկայումս մշակվում է։ Սա այն հարցն է, որը հայկական կողմը պետք է որոշիր։ Հետևաբար, նրանք կկայացնեն որոշումը», -ասել է նա՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի այն հարցին, թե արդյո՞ք հայկական կողմը անձամբ կմասնակցի Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա Մինսկում սեպտեմբերի 29-ին, որի օրակարգում կա 14 հարց։

Երևանի և Մինսկի միջև հարաբերությունները սրվել են Բելառուսի նախագահի կողմից ԼՂ հակամարտության արդյունքների վերաբերյալ հնչեցված գնահատականներից հետո։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Բելառուսի առաջնորդը փաստացի խոստովանել է Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու մասին և արգելել է պաշտոնյաներին մեկնել Բելառուս, քանի դեռ Ալեքսանդր Լուկաշենկոն այնտեղ նախագահ է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ