![]()
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57կգ) դարձավ բրոնզե մեդալակիր:
25-ամյա Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 7-4 հաշվով հաղթեց մեքսիկացի Ռոման Գիլերմո Բրավո Յանգին: Հայ ըմբիշի համար սա չորրորդ բրոնզե մեդալն է աշխարհի առաջնություններում:
Հիշեցնենք, որ Հարությունյանը հասել էր կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել էր ԿԺԴՀ-ի ներկայացուցիչ Չոնսոն Հանին։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի համար սա միակ մեդալն է աշխարհի այս առաջնությունում:
![]()