![]()
Կներեք, իսկ մեր կյանքում ի՞նչ է փոխվում նրանից, թե ի՞նչ պատկեր ունի անձնագրի կնիքը:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ շարունակելով.
«Անձնագրի կնիքի վրա Արարատի պատկերի փոխարեն պետք է կենտրոնանալ նրա վրա, որ չկորցնենք մեր ունեցածը` Արտանիշը, Խուստուփը կամ Արագածը:
Թե չէ, մի տեսակ ամեն տեղ Արարատը նկարելը չօգնեց, որ լրիվ կամ մասնակի չկորցրեցինք լիքը լեռներ… այդ թվում՝ Իշխանասարը, Սառցալեռը, Սանդուխտասարը»:
![]()