33 մանկապարտեզում իրականացրել ենք պիլոտային տեսախցիկների տեղադրում՝ ապահովելով շուրջօրյա հսկողություն. Ավինյան

«Հանրակրթության ոլորտում 33 մանկապարտեզում իրականացրել ենք պիլոտային տեսախցիկների տեղադրում՝ ապահովելով շուրջօրյա հսկողություն: Այս պիլոտի իրականացումից հետո երևի ընդլայնելու ենք ծրագիրը»։

Այս մասին լրագրողների հետ ասուլիսում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«30 մանկապարտեզում գործարկվելու են ռոբոտաշինության խմբակները, որոնք փորձարկվել էին մի քանի մանկապարտեզում և դրական արդյունքներ էին տվել:

11 դպրոցում ստեղծել ենք նախակրթարաններ և դրանց ընդհանուր թիվը հասցրել ենք 31-ի:

Այս տարի հանձնված 7 մանկապարտեզ ապահովել ենք նոր գույքով և կենցաղային տեխնիկայով»,- հավելել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ