![]()
«Հեղափոխությունից հետո ռեֆորմների հարցում ամենաշտապող մարդկանցից մեկն եմ եղել, բաց հետո հասկացել եմ, որ ռեֆորմը մի բան է, որ պետք է դանդաղ լինի, որովհետև եթե դանդաղ չէ, ռեֆորմ չէ, բռնկվում է: Բռնկվեց, լույսից բոլորս տպավորվեցինք, նույնիսկ տաքացանք, հետո մարեց, ու բոլորս մոռացանք դրա գոյության մասին: Ռեֆորմը դանդաղ բան է»:
Այս մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի ժամանակ իր խոսքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ճապոնական խոսույթ կա, ինձ շատ է դուրս գալիս: Ասում է՝ արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների: Ռեֆորմը չպետք է լինի արագ, բայց դա չի նշանակում, որ պետք է լինի դանդաղ, այսինքն՝ արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների:
Մյուս արագությունը, որը արագ է, մեկ է ընդհատվելու է, որովհետև հևիհև ենք լինելու, և գոնե շունչ առնելու համար պետք է կանգ առնել: Դա արդեն վակուում է ստեղծում, խզում է ստեղծում ռեֆորմի բովանդակության համար»,- հավելել է վարչապետը:
![]()