Թող այսօր մեզ անվանեն դավաճան, բայց մեր գործողությունների արդյունքում 50, 100, 150 տարի անց ՀՀ-ն լինելու է պետություն. Նիկոլ Փաշինյան

Մեր խնդիրն այն չէ, որ մենք այսօր ապահովենք խաղաղություն ու անվտանգություն, բայց հետո գնանք, 10 տարի անց հերթական պայթյունը տեղի ունենա, ոտներս գցենք ոտներիս, մուշտուկները դնենք բերաններիս ու ասենք՝ տեսեք, որ ասում էինք»:

Այս մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրենց խնդիրն այն է՝ կայացվեն այն որոշումները, որոնք ոչ միայն այսօր են անվտանգություն ապահովելու, այլև հարյուրամյակով։

«Մենք անհարիր ենք համարում մտածել շաբաթով, ամսով, տարով, նույնիսկ՝ տասնամյակով, ընդ որում՝ մենք այս կետին հասել ենք այն կետից, երբ մտածում էինք երկու ժամով»,- ասել է Փաշինյանը։

Նա հավելել է՝ թող այսօր իրենց համարեն դավաճան, բայց իրենց գործողությունների արդյունքում 100, 150 տարի անց Հայաստանը լինելու է պետություն։

«Ես երկու տարի առաջ սրա մասին հարց էի տալիս, ես հիմա սա ասում եմ, ասում եմ, որ այդպես լինելու է: Հայաստանն այսօր անկախ է, քան երբևէ, ինքնիշխան է, քան երբևէ, պետություն է, քան երբևէ, անվտանգ է, քան երբևէ։ Հայաստանը երբեք ավելի անվտանգություն չի ունեցել, քան ունի այսօր»,- եզրափակել է Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ