Արարատը պետք չէ սիրել պետական ատրիբուտիկայի վրա, դա տարածքային պահանջ է․ Հայկ Հովյան

Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Հովյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Արարատը պետք է սիրել պատշգամբում սուրճ խմելիս,Արարատը պետք է սիրել Վերնիսաժում, Արարատը պետք է սիրել նիվի մեջ զլած, Արարատը պետք է սիրել ինքնաթիռի պատուհանից:
Արարատը պետք չէ սիրել պետական ատրիբուտիկայի վրա:

Ինչ է դա, եթե ոչ հալալ զուլալ պահանջատիրություն: Ի՞նչ ուղերձ ենք մենք դրանով հղում Հայաստան ոտք դնողին… որ Արարատը մերն ա՞…. մերը չի… իսկ եթե համարում եք, որ մերն ա, ապա դա հալալ զուլալ տարածքային պահանջ ա:

Եթե դեռ չեք գիտակցում , թե ինչ է լինում, երբ 90 մլնից ավել բնակչությանը տարածքային պահանջ ես ներկայացնում, ապա խորհուրդ կտամ ստեղնաշարերը դնել մի կողմ, ոտքով գնալ Եռաբլուր, հաշվել 90-ականներից այս կողմ, որքան զոհ է խլել հակամարտությունը և նորից ոտքով վերադառնալ տուն…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ