Արարատը մեր մշակույթի, ինքնության անբաժան մասն է՝ մեր երգերում, գրվածքներում, պատմական հիշողության մեջ․ Միայն այսքանով․ Հակոբյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյան գրել է․

«Զգո՞ւմ եք, էլ «Ծիծեռնակաբերդը քանդում են Ալիևի պահանջով» ոռնոցներ երկու օր է չկան, 24-ժամյա վաղեմության ժամկետով դատարկ օրակարգերով առաջնորդվող ընդդիմությունն այսօր ձեզ է առաջարկում նոր 24-ժամյա օրակարգ՝ «Ուրանում են Արարատ լեռը», երևի էլի Ալիևի կամ Էրդողանի պահանջով:

Կառավարության որոշման հիմքում շատ տեխնիկական պատճառներ կան, սակայն, եթե ուզում եք, եկեք քաղաքականացնենք. տևական ժամանակ է, ինչ ճանաչել ենք մեր Իրական Հայաստանը, իսկ ուզու՞մ ենք ապրել ճշմարտության մեջ: Վստահ եմ, որ այո, ուրեմն պետք է խուսափել ինքնախաբեությունից:

Արարատը մեր մշակույթի, ինքնության անբաժան մասն է՝ մեր երգերում, գրվածքներում, պատմական հիշողության մեջ։ Միայն այսքանով:
Բայց վերադառնալով իրական թեմաներին՝ այս որոշման հիմնավորումը սա չէ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ