Պուտինը Մեդվեդևին շքանշան է հանձնել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշանով. հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում:

Մեդվեդևը սեպտեմբերի 14-ին դառնում է 60 տարեկան։

Պարգևը շնորհվել է Ռուսաստանի պետականության ամրապնդման և երկրի ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրման համար, Մեդվեդևը դարձել է այս շքանշանի լիիրավ ասպետ:

2005 թվականին նա պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով, 2015 թվականին՝ իր 50-ամյակի առթիվ, ստացել է բարձրագույն՝ առաջին աստիճանը՝ «պետությանը մատուցած ակնառու ծառայությունների համար» ձևակերպմամբ: Այդ ժամանակ Մեդվեդևը գլխավորում էր կառավարությունը:

Հինգ տարի անց Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով նրան շնորհվել է III աստիճանի շքանշան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ