![]()
ԱԺ նախագահ Ալեն Սիոնյանը գրառում է կատարել.
«Իսկ հիմա` Պուշկո՛, քեզ…
Քո խնդիրն այն է` դու չես հասկանում, որ չի կարելի բոլոր հարցերը լուծել փողով: Քո պահած ձրիակերները, ա՜խր, որակ չեն ապահովելու, որովհետև տեքստ գրելու համար, քաղաքականությամբ զբաղվելու համար, ուղղակի վիրավորանք գրել կամ յազվայություն անելը որակ և ազդեցություն չունի: Հա՛, հասկանում եմ քեզ` մի մարդու, ով նույնիսկ իր գործի ընդունվելու դիմումը տառասխալներով է գրել, մեկը, ով հայերեն գրել գիտի, արդեն իսկ երևույթ է, բայց մնացածի համար, ախր, տենց չի:
Ու իզուր ես նեղսրտում, որ ես բաներ եմ պատմում, որոնք մենակ ես ու դու գիտեինք, քեզ թվում է` ես չգիտե՞մ` դու որտեղ ու ինչեր ես խոսացել ու պատմել։ Դու, ի դեպ, ձեր դաշտում հայտնի ես՝ որպես «ծակ բերան»: Շատ բերանբաց տղա ես, ու էն, որ վերջում խնդում ես բերանբացություն անելիս, իրավիճակը չի փրկում: Քեզ ոչ մեկ լուրջ չի վերաբերվում` ինչքան ուզում ես փող ծախսի, գրասենյակ բացի. քեզ նայելու են որպես փողի քսակ, իսկ «Պուշոկ ունեմ» խմբակցություն այլևս չի լինելու:
Հա՛, ու վերջում երկու բան.
նախ հանկարծ չմտածես, որ ես քեզ նեղացրել եմ, ու դեռ մի նեղացի, հավատա, սա ընդամենը ժուռնալն է, ես դեռ սկի չեմ էլ սկսել: Դրանք կսկսվեն, երբ ես դադարեմ քեզ Պուշոկ ասել:
Երկրորդը` ֆիքսի, որ անկախ նրանից, թե քո դեգեներատներն իմ մասին վիրավորանքներ կգրեն, թե չեն գրի, էս ամենը չի դադարելու այնքան ժամանակ, մինչև ինչպես մեկ տարի առաջ ինձ զանգում էիր` չզանգես: Կարող ես Signal-ով՝ ինչպես միշտ:
Շարունակելի . . .»
![]()