Երևանի այգիները լցվում են դասական երաժշտության հնչյուններով. երբ ու որտեղ սպասել հաջորդ համերգներին

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կանտատա» ՀԿ-ի նախաձեռնությամբ Երևան քաղաքի այգիները լցվում են դասական երաժշտության հնչյուններով:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Սիրահարների այգում երևանցիներն ու քաղաքի հյուրերը վայելել են դասական երաժշտություն։

Հաջորդ համերգները՝

Սեպտեմբերի 14՝ Մերգելյանի այգի,
Սեպտեմբերի 15՝ Դիանա Աբգարի անվան զբոսայգի:
Սկիզբը՝ ժամը 19:00-ին:

Մուտքն անվճար է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ