![]()
ԱՄՆ նախագահի վարչակազմը խնդրել է Կոնգրեսին լրացուցիչ 58 միլիոն դոլար հատկացնել գործադիր և դատական մարմինների անդամների անվտանգությունն ուժեղացնելու համար ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությունից հետո, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրին։
Օրինագիծն ընդունելու համար հանրապետականները պետք է ապահովեն դեմոկրատների աջակցությունը։
Հիշեցնենք՝ աջակողմյան ակտիվիստ Չարլի Քըրքը սպանվել է սեպտեմբերի 10-ին՝ Յուտա Վելիի համալսարանում իր ելույթի ժամանակ։ Սպանության մեջ կասկածվում է 22-ամյա Թայլեր Ռոբինսոնը։ ԱՄՆ գաղտնի ծառայությունը հայտնել է Սպիտակ տանը անվտանգության ուժեղացված միջոցառումների մասին։
![]()