Ճանապարհի վերականգնման միայն նախնական փուլի համար ԱՄՆ-ն արդեն մեզ տրամադրում է 145 միլիոն դոլար. Սարգսյան

《Հանրապետություն》կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրել է՝

Մեղրիի 45 կմ երկաթգծի վերականգնման համար, որտեղ թունելներն ու ճանապարհը առկա են, իսկ վերականգնման կարիք ունեն միայն գծերն ու ենթակառուցվածքը, առավելագույնը 1 կմ-ի համար կծախսվի մոտ 1.4 միլիոն դոլար։ Կլորացնելով՝ համարենք 2 միլիոն։ Այսպիսով, ամբողջ ճանապարհի վերականգնումը կկազմի շուրջ 90 միլիոն դոլար։ Միայն նախնական փուլի համար ԱՄՆ-ն արդեն մեզ տրամադրում է 145 միլիոն դոլար։
Հետևությունը թողնում եմ Հարավկովկասյան երկաթուղիների և Ռուսաստանի հետ հարաբերությունների էլ ավելի խորացման կողմնակիցների մտքին ու խղճին։
《Հանրապետություն》կուսակցության նախագահ Արամ Սարգսյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ