![]()
Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը:
Այն անցկացվում է Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի թերակղզուց դեպի Շողակաթ բնակավայր գտնվող 40 կմ ճանապարհահատվածում:
Մրցաշարն անցկացվում է 3 փուլով: Համայնքային փուլում դպրոցականները հաղթահարել են 25, մարզային փուլում՝ 30 կմ մրցատարածություն: Եզրափակիչ փուլին մասնակցում են մարզային փուլում 1-ին տեղերը գրաված դպրոցների կամ վարժարանների հավաքական թիմերը. յուրաքանչյուր մարզից ընդամենը 6 աշակերտ, ֆիզկուլտուրայի 2 ուսուցիչ և յուրաքանչյուր մարզից 1 ներկայացուցիչ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանի Արևիկ հանգստյան գոտում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակից դպրոցականներին, ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ:
![]()