Ամոթալի է տեսնել երկրի առաջին նախագահ ընտրված մարդու այսքան տխուր պերֆորմանսը․ Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրել է՝

Ամոթալի է տեսնել իրեն Հանրապետության «հիմնադիր» հռչակած ու երկրի առաջին նախագահ ընտրված մարդու այսքան տխուր պերֆորմանսը ու այս տարիքում։
ՀՀ ընտրված վարչապետին ուղղված բաց նամակ է սկսում՝ «Հայաստանի փաշա Նիկոլայ» ձևակերպմամբ։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված վարչապետին մեկ էլ «էֆենդի» ձևակերպումով դիմել էր Աստծուց իր պատիժները հերթով ստացող Մարգարիտա Սիմոնյանը․․․ Հիմա, ՌԴ դեսպանի հետ հանդիպումից հետո նա է օգտագործում «էֆենդու» հոմանիշը՝ «փաշա»-ն, ակնարկելով Հայաստանի «թրքացումն ու վիլայեթացումը»։ Կոպիրկինը հավանաբար օրեր առաջվա հանդիպմանը հորդորել է օգտագործել նոր բառ՝ «փաշա»-ն, այլ ոչ թե Մարգոյի տերմինաբանությունը, քանի որ այն էֆեկտ չի տվել․․․ Ընկնե՞լ, այսքան ընկնե՞լ՝ մինչև Մարգոյի մակարդակ ու բառաֆո՞նդ․․․
Նամակում մեկ այլ տեղ հեգնել է կրկին Փաշինյանին՝ անվանելով «ճաճանչափայլ Մեծարգո»-ն․․․ Դեռ լավ է՝ մեծարգոն մեծատառով է սկսել․․․ Բայց խղճահարություն առաջացնող նրա տեքստում մի բան է նկատելի, բացի Կոպրիկինի հետքը․․․ տարրական նախանձը Նիկոլ Փաշինյանի հանդեպ․․․ ներքին չարությունը, որ ոչ մինչպատերազմական, ոչ հետպատերազմական շրջանում ինքը չսրբացվեց, չմարգարեացավ, այլ հասարակության մեծ մասի ըմբռնումը մեզ պատահած աղետի ու դրա փլատակներից դուրս գալու կապակցությամբ ավելի շատ Նիկոլ Փաշինյանի հետ է․․․ Որ ի տարբերություն իրեն, որ ընտրակեղծիքներով էր «փաշայանում» ու «էֆենդիանում» 1996թ․, Նիկոլ Փաշինյանը, ի զարմանս շատերի ու ինձ, կրկին մանդատ ստացավ անգամ 2021թ․ ընտրություններում՝ պատերազմի արհավիրքից, մարդկային ու հայրենքի տարածքային կորուստներից հետո․․․
Կոպիրկինի հետ բացառիկ հանդիպմանը նա անհանգստացած էր «հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակով» և «հարավկովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման հրամայականով», որի հիմնասյուն էր համարել՝ «Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է և պատմությամբ հաստատված իրողություն: Հայաստանի ազնիվ և հուսալի բարեկամներն են Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, իսկ մոտ հեռանկարում՝ Չինաստանը և Հնդկաստանը:»
Այսօր էլ իր «Լևոն Տեր-Պետրոսյանը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» խնդրի հանգուցալուծման վերաբերյալ» մեկնաբանության մեջ որքան էլ հայտարարել է, թե «ես կխուսափեի «Զանգեզուրի միջանցք» բնորոշման գործածումից, քանի որ այն որոշակի մտավախություններ է առաջացնում մեր հասարակության ակտիվ շերտերում: Հետևաբար, կարծում եմ, որ դրա փոխարեն ավելի ճիշտ է օգտագործել «Զանգեզուրի տրանսպորտային հանգույց» բնորոշումը»։ Ահա, թվում է, թե լավ բան է արել՝ չկիրառելով ադրբեջանական նառատիվը․․․ Բայց, համառորեն հրաժարվել է տալ այդ տրանսպորտային հանգույցի հայկական՝ պաշտոնական անվանումը՝ «Խաղաղության միջանցք»․․․ Չգիտի՞։ Իհարկե, գիտի։ Չի կարդացե՞լ, որ այն ամրագրվել է որպես հայ-ամերիկյան համատեղ նախաձեռնություն և Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիայում, և դրա համար մի ահռելի համագործակցության հուշագիր է ստորագրվել օգոստոսի 8-ին Վաշինգթոնում․․․ Դա էլ գիտի, բայց միտումնավոր չի օգտագործում «տրանսպորտային հանգույցի» ոչ հայկական-պաշտոնական, ավելին՝ հայ-ամերիկյան պաշտոնական եզրույթը, ոչ էլ իբր թե ադրբեջանական եզրույթը․․․ Ավելին, չի էլ օգտագործում ԱՄՆ կողմից միջազգայնացված մեկ այլ անվանում՝ «Թրամփի ուղի միջազգային բարեկեցության և խաղաղության համար»․․․ Միայն ու միայն «Զանգեզուրյան տրանսպորտային հանգույց․․․» Չլիներ այդ հանգույցի համար հայկական պաշտոնական կամ ամերիկյան պաշտոնական անվանումները, անկեղծ ասած, նորմալ կհամարեի ալիևյան դիսկուրսը տրանսֆորմացնելու այս հնարը․․․ Բայց բոլորս ենք չէ՞ հասկանում, որ դա պետական գործչի կողմից առնվազն դիրքավորում ու կեղցածք է՝ ընդդեմ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի, ընդդեմ Հայաստանի վարչապետ Փաշինյանի և հօգուտ Ռուսաստանի նախագահ Պուտինի․․․․
Եվ, ահա, պատահական չէ, որ նա օգտագործում է մի տերմին, որը կրեմլյանն է՝ ադրբեջանառուսական միքսը՝ «Զանգեզուրյան» ուղոկցությամբ, ու «հանգույցի» համադրությամբ, որտեղ Ռուսաստանը փորձում էր նստել դե ֆակտո կամ դե յուրե՝ հսկելու համար արևմուտք-արևելք, հյուսիս-հարավ բոլոր տրանսպորտային ուղիները ու գրպանելու Հայաստանի տարածքով տրանզիտն իր գումարներով․․․
Բայց շարունակենք հետևել Ռուսաստանի «հանգուցային» դերը ընդգծող Տեր-Պետրոսյանի մտքի ընթացքին․ «Զանգեզուրի տրանսպորտային հանգույցի վերահսկողությունը, բնականաբար, սուվերեն իրավունքի ուժով, պետք է իրականացվի բացառապես Հայաստանի կողմից: Ինչ վերաբերում է շահագրգիռ այլ պետությունների քաղաքական և տնտեսական նպատակադրումներին, ապա Հայաստանն, իմ համոզմամբ, ի վիճակի է, միջազգային իրավունքի պահանջների համաձայն, երաշխավորել նրանց անխափան գործունեությունը: Այդ հարցում Հայաստանը, կամա, թե ակամա, ակնկալում է իր ռազմավարական գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իրանի ակտիվ համագործակցությունը, հակառակ նրանց միջև առկա ակնհայտ տարաձայնությունների: Մեծ տերությունների միջև հակասությունները, որպես կանոն, ավելի հեշտությամբ են լուծվում, քան փոքր երկրների միջև, ինչը բացատրվում է մեծերի հասունության հանգամանքով: Դրա ապացույցն են, մասնավորապես, Կարիբյան (1962թ.) և Դամանսկի (1969թ.) ճգնաժամերի հաղթահարումը, գերտերությունների մրցակցությանը զուգընթաց ժամանակ առ ժամանակ միմյանց միջև կնքված սպառազինությունների կրճատման համաձայնագրերը, պրոքսի պատերազմների պարագայում իրենց փոխհամաձայնեցված լուծումները և այլն»:»
Այսքանից հետո մնում է հասկանալ ու հարցնել՝ եթե այդպես դեմոնստրատիվ ու պրոտեստային դիրքավորվում ես ընդդեմ Թրամփի, ընդդեմ Փաշինյանի, էլ ինչո՞ւ ես քո ցածր ու անհասուն տաբուրետկայի վրայից ցուցումներ տալիս, թե ինչ պետք է անի ԱՄՆ, որն արել է Կարիբյան ճգնաժամի ժամանակ կամ Դամասկի ճգնաժամի ժամանակ․․․
Նողկալի է խորանալ տեքստի կոնտեստի մեջ․․․
Ցավալի է տեսնել, թե որքան ցածր մարդիկ են ղեկավարել Հայաստանը․․․
Մահացու խոցում է, երբ հասկանում ես, որ Ռուսաստանին ու նրա շահերին այսպիսի նվիրվածությունը իր՝ փաշայի և իր բերած ևս 2 «փաշայաժառանգների» միջոցով մի ողջ երկրի պարտադրելը չենք հասկացել ամբողջովին ու բոլորով, որի համար էլ հասանք այստեղ․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ