![]()
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է սահմանել տնային կալանքը:
ՔԿ-ից «Հայկական ժամանակ»-ին փոխանցված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել էր:
Նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դտարան:
![]()