![]()
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում շարունակում է «Պուշկո»-ի վերաբերյալ գրառումները:
«Պուշկո, լուրջ, արդեն նեղացնում ես, արա, ես քեզ միշտ ասել եմ, դու ինձ լսի: Բոլոր էն դեպքերում, երբ ինձ լսել ես, քո մոտ ամեն բան ստացվելա, երբ չէ՝ վարի ես գնացել: Սանիկդ ասումա, որ եթե քո կողքինները շահի համար են, ուրեմն ես էլ շահ ունեի: Չես ասել, որ դու Էրեբունու թաղապետարանի շենքի մի խցում էիր հիմա նստած, եթե ես չլինեի ու, որ այն, բանը, որ քո անունը մեկը գիտի էս երկրում, իմ շնորհիվա:
Թե չէ դու կյանքո՞ւմ էիր Սերժ Սարգսյանին մոտիկից տեսնելու, հետը մի սեղանի շուրջ նստելու, ինքը քո համար տենց էլ մնալու էր քո շեֆի սենյակի պատի վրայի նկարի երազանքի ձյաձյա: Արա, տեսնո՞ւմ ես՝ ինչեր եմ արել քո համար:
Չես պատմե՞լ, թե ոնց էիր ամեն շաբաթ ինձ շողոքորթում, որ ամեն բան անեմ, որ հետս լավ լինես, իսկ որ զանգում էի, ասում էի՝ արի, ասում էիր՝ թրաշվեմ նոր գամ:
Մեկ էլ դրան ասա, թող էդ քառակուսի-կվադրատ պրիչոսկեն փոխի, խնդալու ա, 2025 թիվնա, ոնց որ քյարփինջ լինի գլխի տեղը, կամ Գուպկա Բոբը լինի, ասենք՝ տար քո վարսավիրի մոտ, թող նորմալ պրաբոր բացի:Բա, ե՞րբ կզանգես:
Շարունակելի…»,- գրել է Սիմոնյանը:
![]()