Տվածդ նախընտրական խոստումները կատարի, հակառակ դեպքում գյումրեցիները իրենց ասելիքը կասեն․ Սարուխանյանը՝ Ղուկասյանին

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Ղուկասյան Վարդանը, զբաղեցնելով Գյումրու համայնքապետի պաշտոնը, այսօր ասուլիս հրավիրելով և Գյումրեցիներին ներկայացնելով, որ «բրուշատկայի գողը գող չէ», իր ոճի մեջ ճոռո ճոռո խոսելով և դերասանական տաղանդը ի ցույց դնելով անդրադարձել է նաև ինձ` ի պատասխան իմ` որպես ԱԺ պատգամավոր և Գյումրեցի, իրենց իշխանության կողմից քաղաքի վատ կառավարման և Գյումրեցիներին տված խոստումների չկատարման մասին տվածս հարցազրույցին։

Ղուկասյան Վարդան, կամ ինչպես ինքդ ես քեզ հրապարակային ներկայացնում` Վարդանիկ, ես ոչ միայն չեմ վախենում

«360 վոլտից», այլ նաև քո շեֆերից չվախենալով եմ դուրս եկել փողոց որպես հեղափոխական թիմի անդամ, պայքարել եմ շեֆերիդ` քեզանից հարյուրապատիկ ավել «բարձր վոլտերի» դեմ և հաղթել։

Այնպես որ, քանի հնար ունես, աշխատի մեր քաղաքի համար մի լավ բան արա` տվածդ նախընտրական խոստումները կատարի, եթե կարող ես իհարկե, հակառակ դեպքում Գյումրեցիները իրենց ասելիքը կասեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ