![]()
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանը Ազգային Ժողովում ընդունել են «Վոլտա Յու» ընկերության ներկայացուցիչներին և BYD ընկերության տարածաշրջանային վաճառքի տնօրենին:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Վարդանյանը՝ մանրամասնելով.
«Քննարկել ենք էներգետիկ ոլորտի առկա օրենսդրական միջավայրը և հնարավոր համագործակցության ուղղությունները, որոնք կարող են նպաստել Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչների տեխնոլոգիաների ներդրմանը»:
![]()