Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը

Սեպտեմբերի 11-ին և 12-ին Հայաստանում է լինելու ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը։

Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

«Այցն ընդգծում է տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խթանելու հարցում Միացյալ Նահանգների և Հայաստանի ընդհանուր հանձնառությունը։ Զարգացնելով մեր ռազմավարական գործընկերության հիմքերը՝ մենք շարունակում ենք ամրապնդել երկկողմ կապերն ու դիտարկել համագործակցության հնարավորությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային ուղղություններում»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ