Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել. FIP

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի օժանդակությամբ 17,1 մլն դոլար արժողությամբ գերշքեղ առանձնատուն է ձեռք բերել Օնտարիո նահանգի էլիտար թաղամասերից մեկում։

Աղբյուրը, հղում անելով Կանադայի անշարժ գույքի գործակալների ասոցիացիայի իր աղբյուրներին, մասնավորապես, նշել է, որ Միսիսոգա կոչվող թաղամասում տեղակայված և որպես Սուրբ Գևորգի առանձնատուն հայտնի գույքը գնել է ինչ-որ Shell Company, որը, ըստ կայքի պնդման, քողարկում է իրական գնորդ Փաշինյանին։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է այդ լուրն ու այն տարածած աղբյուրը։

Ի՞նչ է հայտնի առանձնատան վաճառքից

Google maps-ի որոնումները ցույց տվեցին, որ Սուրբ Գևորգի առանձնատունը տեղակայված է կանադական Օնտարիո նահանգի Միսիսոգա թաղամասում։

Ըստ կանադական բաց աղբյուրների, նշված առանձնատունն իսկապես վաճառվել է 2024 թվականի սեպտեմբերին՝ 17,1 մլն դոլարով։ Միևնույն ժամանակ, սակայն, դրա վաճառքով զբաղված Sam McDadi անշարժ գույքի գործակալությունը չի հաստատում պնդումը, որ առանձնատունը գնվել է որևէ կազմակերպության կողմից։ Ընդհակառակը, չբացահայտելով գնորդի անուն ազգանունը՝ գործակալությունը հայտնում է, որ վերջինս գործարար է։

Ավելին՝ կանադական Real Estate ամսագրին գործակալության ղեկավար Սամ ՄըքԴադին հայտնել է, որ ստացել է երկու առաջարկ՝ մեկը Մեծ Տորոնտոյի տարածքից մի գնորդից, մյուսը՝ իր հաճախորդից՝ «մի հաջողակ գործարարից, որն ապրել էր Դուլթոն պողոտայից ոչ հեռու և ծանոթ էր գույքին»։

Գույքը վաճառվել է հենց նրան։

Փաստացի, բաց աղբյուրները հերքում են նորաբաց կայքի պնդումը, թե գույքը վաճառվել է կազմակերպության, որի հետևում էլ քողարկվել է Փաշինյանը։ Միևնույն ժամանակ, գործարքի հեղինակը նշում է, որ գնորդը կանադացի գործարար է։

Ընդգծենք՝ հոդվածում չկան Փաշինյանին վերագրվող գործարքն ապացուցող փաստաղթեր կամ հետաքննական այլ նյութեր։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ