Եթե ձեր ձեռքը իշխանություն ընկնի, վերացնելու ենք ընտրության ինստիտուտը, գյուլելու եք ձեր հետ անհամաձայներին․ դուք քոք մաշացնող եք․ Ռուբինյան

«Չկա ավելի տարօրինակ տեսարան, քան զանգովի արդարադատությունից բողոքող քոչարյանական պատգամավորը: Ժողովուրդ ջան, վերջին 30 տարին ո՞ւր էիք, ձեր հույսն այն է, որ այսօրվա 18 տարեկան երիտասարդները, քանի որ Քոչարյանի նախագահությունը լավ չեն հիշում, պետք է ասեն՝ իրոք սուրբ է եղել այդ մարդը, Դաշնակցությունն էլ միայն սուրբ գործունեությամբ է զբաղվել, իրենք ծնողներ ունեն, կպատմեն իրենց»,- ԱԺ նիստում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանի խոսքով՝ քոչարյանական պատգամավորները հաճախ խոսում են Հայ Առաքելական Եկեղեցու երկու արքեպիսկոպոսների մասին, նրանց առաջադրված մեղադրանքի մասին և նրանց անվանում են քաղբանտարկյալներ. «Աջապահյանը հարցազրույցում ասել է, որ պետք է անել ռազմական հեղաշրջում, հետո մյուս հարցազրույցում ասել է՝ ես արել եմ ռազմական հեղաշրջում անելու կոչ, հետո դատական լսումների ընթացքում պարզվեց՝ գնացել է տուն օրագրի մեջ գրել է՝ այսօր տվեցի հարցազրույց, արեցի հեղաշրջման կոչ: Սիրելի ընդդիմադիր գործընկերներ, կարող եք ինձ բացատրել՝ ինչու է մեծապատիվ սրբազան հայրը քաղբանտարկյալ: Անցնենք Բագրատ Գալստանյանին, ըստ հրապարակված ձայնագրությունների՝ ինքը մարդու հետ խոսելուց ասում է, մեր հետ անհամաձայն մարդկանց պետք է պատի տակ գյուլլել, ընտանիքներին տալ կոմպենսացիա, պրծավ գնաց, իրենք միայն դրա համար չեն մեղադրվում, ինչո՞վ է ինքը քաղբանտարկյալ»:

Դիմելով ընդդիմությանը՝ Ռուբինյանն ասաց. «Դուք այն ժամանակ, եթե իշխանությունը պահում էիք ընտրություն կեղծելով, հիմա պատրաստվում եք իշխանությունը զավթել, եթե ձեր ձեռքն իշխանություն ընկնի, ոչ թե ուղղակի ընտրություն եք կեղծելու վերարտադրվեք, դուք վերացնելու եք ընտրության ինստիտուտը, գյուլլելու եք ձեր հետ անհամաձայններին: Մի քիչ ձեզ խրոխտ պահեք, ժամանակին քոք էիք մաշեցնում, ձեր ձևով միջամտում էիք, հիմա այս ինչ խղճուկ պահվածք է, եկել այստեղ քիչ է մնում արտասվեք, դուք քոք մաշեցնող եք, խրոխտ եղեք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ