Դիմում եմ Թագուհի Թովմասյանի քաղաքական մորաքույր Արթուր Վանեցյանին․ Հովհաննիսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Թագուհի Թովմասյանի հայտարարությանն ու գրել.

«Դիմում եմ Թագուհի Թովմասյանի քաղաքական հայր Սերժ Սարգսյանին և քաղաքական մորաքույր Արթուր Վանեցյանին, քանի որ սույն տիկինը չի դադարում իմ անունը տալ և անբարո տեքստեր ասել:

Պարոնայք, հորդորե՛ք, հրամայե՛ք ձեր անձնական պատգամավորին` իրեն պահել հայ կնոջը, պատգամավորին վայել և անբարոյական ստեր չտարածել ու հետո թաքնվել կնոջ կերպարի տակ:

Վստահ եմ` Սերժ Սարգսյանը հայրաբար, իսկ Արթուր Վանեցյանը մորաքույրաբար կարող են զբաղվել նրա դաստիարակությամբ»:

Ավելի վաղ, Թովմասյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, թե Արթուր Հովհաննիսյանը խանգարել է իր ճեպազրույցը, խախտել պատգամավորի գործունեության իր երաշխիքներն ու լրագրողների իրավունքները՝ պահանջելով, որ Հովհաննիսյանը ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ