Սամվել Կարապետյանը կշարունակի կալանավորված մնալ

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը չի բավարարել Սամվել Կարապետյանի պաշտպանների բողոքը:

Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգի տապալման հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով։

Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ