![]()
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքմենստանի ղեկավարները պատրաստվում են այցելել Ղազախստան։
Այս մասին նա խոսել է խորհրդարանի պալատների համատեղ նիստում հանրապետության ժողովրդին ուղղված իր ամենամյա ուղերձում՝ հայտնելով պետությունների ղեկավարների Աստանա կատարելիք այցերի մասին։
Ղազախստանի ղեկավարը նշել է, որ Աստանան հիմնականում սպասում է երկու հարավկովկասյան պետությունների և հարևան Թուրքմենստանի ղեկավարներին։ Տոկաևը նույնպես նախատեսում է մի քանի պաշտոնական այց կատարել:
«Տարվա վերջում ես պաշտոնական այցեր կկատարեմ Ռուսաստան և Ուզբեկստան։ Նախատեսվում են նաև Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքմենստանի ղեկավարների այցերը Աստանա, ինչպես նաև նախատեսված են հանդիպումներ և բանակցություններ մի շարք ասիական, եվրոպական և աֆրիկյան երկրների ղեկավարների հետ»,- ասել է Տոկաևը:
![]()