![]()
«Պետք է առաջարկեմ հաշվի առնելով, որ տիկին Թովմասյանը բացառապես լրագրող աշխատելով 4 հատ տուն ունի, նախ մեկնաբանի դա, և եթե չմեկնաբանի իմ մոտ ողջամիտ կասկածներ կարող են առաջանալ, թե որտեղից Թագուհի Թովմասյանին 4 հատ տուն: Եթե նա իրեն թույլ է տալիս կնոջը ոչ վայել լկտի առաջարկ անել, ես էլ ի պատասխան պիտի ասեմ, որ այդ 4 հատ տուն ունենալու հանգամանքներով ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որ հասկանանք 4 հատ տուն իրեն որտեղից»,- ԱԺ-ում այս մասին ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանի առաջարկին, որ պատգամավորը ԱԺ մտնելուց առաջ թմրանյութերի օգտագործման վերաբերյալ թեստ հանձնի:
Հովհաննիսյանը հորդորեց Թովմասյանին չանցնել բարոյականության սահմանները և չփորձել խաղալ մարդկանց բարոյականության հետ՝ լինելով ինչպես իր տեքստերը անբարո, որ կարող է մարդկանց ուղղակի զրպարտել նման լկտի առաջարկներ անելով.«Պրիմիտվ զրպարտություն է, դեռ կմտածեմ դատական հայց ներկայցնել դրա համար, թե չէ: Թող հիմնավորի որպես լրագրող ինչպես է հաջողացրել այդքան ունեցվածք կուտակել: Թագուհի Թովմասյանն իր քաղաքական թիմին դավաճանած, Սերժ Սարգսյանին ծառայող, մարդկանց մասին օր ու գիշեր սուտ ու կեղծիք տարածող անձնավորություն է»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:
![]()