Մենք ծանոթ ենք այս սցենարին, արդեն սկսեցի ավելի անլուրջ վերաբերվել «Մեր ձևով» կամ իրենց ձևով շարժմանը. Հրաչյա Հակոբյան

«Անլուրջ շարժում է, նման հարցում 2021-ի ընտրություններից առաջ պատվիրել էր նաև Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը և մոտավորապես նույն թվերն էին, ինչն այսօր իրականացված հարցման արդյունքում է: Մենք ծանոթ ենք այս սցենարին, տեսել ենք այն, որ ընտրություններից առաջ սկսում են պատվիրել հարցումներ: Հարցման արդյունքներով՝ սկզբից ՔՊ-ն բարձր է, իրենք մի քիչ ցածր են, հետո՝ մոտավոարապես հավասարվում են, հետ անցնում են, բայց 2021-ի ընտրությունները ցույց տվեցին բոլորովին այլ արդյունքներ, արդեն սկսեցի ավելի անլուրջ վերաբերվել «Մեր ձևով» կամ իրենց ձևով շարժմանը»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով «Մեր ձևով» շարժման կողմից վկայաբերված սոցիալական հարցումներին:

Նաև նշեց, որ եթե որևէ անկողմնաալ հարցման արդյունքներ ցույց տան, որ ՔՊ-ի վարկանիշն իջել է, բնականաբար, պետք է մտահոգիչ լինի: Սակայն Հակոբյանը չի կարծում, որ 2026-ի ընտրություններում իշխող ուժը կպարտվի. «Կապրենք, կտեսնենք»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ