![]()
Վաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Իռլանդիա հանդիպումից առաջ տեղի է ունեցել Եղիշե Մելիքյանի և Նաիր Թիկնիզյանի նախախաղային ասուլիսը: Անդրադառնալով Պորտուգալիայից կրած պարտությանն ու պատասխանելով հարցին՝ որքանո՞վ են հասցրել ֆուտբոլիստները վերականգնվել, Մելիքյանն ասել է.
«Շատ դժվար է վերականգնվել թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն, որովհետև 5:0-ն ուդառ էր ու այնպես չէ, որ պետք է մոռանանք: Ինչքան էլ ուզում ենք, բայց ինքն իր հետքը թողնում է: Մենք Հայաստանի հավաքականն ենք ու ամեն պարտություն մեզ վրա ազդում է, բայց աշխատանք են տանում, որ էդ հարցերը լուծենք: Պորտուգալիան ու Իռլանդիան տարբեր են և՛ ոճով, և՛ մակարդակով:
Իռլանդիան էլ ուժեղ թիմ է մեզ համար, բայց հաղթելն ավելի ռեալ է ու մեծ աշխատանքի դեպքում կարող է ստացվել: Հաղթելու շանսը շատ է, բայց դժվարություն կունենանք, որովհետև լուրջ մրցակից է»:
![]()