Ահաբեկչական հարձակում Երուսաղեմում. անհայտ անձինք կրակ են բացել ավտոբուսի վրա․ կան զոհեր և տուժածներ

Երուսաղեմում երկու ահաբեկիչ նստել է ավտոբուս և կրակ բացել ուղևորների վրա։ Չորս մարդ տեղում զոհվել է, մեկը՝ մահացել հիվանդանոցում։

Ռամոտ խաչմերուկում տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորվել է 15 մարդ, որոնցից յոթը ծանր վիրավորվել է, հաղորդում է Times of Israel-ը։

Հարձակվողներին տեղում ոչնչացրել են զինված ականատեսները՝ զինվորականը և քաղաքացիական անձը, որի զենքը օրինականորեն պատկանում էր նրան։ Նախնական տվյալներով՝ ահաբեկիչները երկու պաղեստինցիներ են եղել Արևմտյան ափից (նրանք կարող են կապված լինել «ՀԱՄԱՍ» արմատական խմբավորման հետ)։

Լրատվամիջոցները գրում են ավելի քան 20 մարդու վիրավորվելու մասին, տուժածներից 5-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ