![]()
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել Լեհաստանի քաղաքացիներին լքել Բելառուսը և զերծ մնալ այդ երկիր այցելելուց։
Այդ մասին տեղեկացնում է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Պավել Վրոնսկիի հայտարարությունը։
«Բելառուսը ժողովրդավարական երկիր չէ և բարեկամորեն տրամադրված չէ Լեհաստանի նկատմամբ։ Ես կցանկանայի, որ այս նախազգուշացումները հնարավորինս լուրջ ընդունվեն»,-ասել է Վրոնսկին։
![]()