Աժդահակ լեռան Կարմիր Կատար խառնարանային լճից ապօրինի ջրառ է իրականացվել. խողովակաշարն ապամոնտաժվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հետամուտ է եղել համացանցում քաղաքացիների կողմից տարածված Գեղամա լեռնավահանի Աժդահակ լեռան Կարմիր Կատար խառնարանային լճից կատարվող ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ տեսանյութին: Դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ է հարուցվել։

«Պարզվել է, որ քաղաքացի Թ.Խ.-ն իր կողմից անօրինական տեղադրված խողովակաշարի միջոցով խառնարանային լճից իրականացրել է ապօրինի ջրառ։

Բնության հուշարձան հանդիսացող Կարմիր Կատար խառնարանային լճի տարածքում ապօրինի տեղադրված խողովակաշարն ապամոնտաժվել և առգրավվել է։

Իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մշտապես կարևորում է հանրության հետ ակտիվ համագործակցությունը բնապահպանական իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման գործում»,- ասվում է ՏՄ հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ