![]()
Մինսկի խումբն այսօրվանից լուծարված է: Այս մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տարածած հաղորդագրության մեջ։
«Արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ այսօր՝ սեպտեմբերի 1-ին ստացվել է ԵԱՀԿ գործող նախագահող, Ֆինլանդիայի ԱԳ նախարարի նամակը, որով հաստատվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ որոշման համար սահմանված լռելյայն ընթացակարգը ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից չի խախտվել, և որոշումը սեպտեմբերի 1-ից համարվում է ընդունված»,- ասվում է հայտարարության մեջ:
![]()