Հնդկաստանը կրկին արգելափակել է Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին միանալու հայտը

Հնդկաստանը կրկին արգելափակել է Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին միանալու հայտը:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:

Նշվում է, որ մինչ Չինաստանը աջակցում է Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին միանալուն, Հնդկաստանը կրկին արգելափակել է Բաքվին լիիրավ անդամակցություն շնորհելու առաջարկը։

Ըստ աղբյուրների՝ այս քայլը կապված է Ադրբեջանի և Պակիստանի միջև սերտ կապերի հետ: Հնդկաստանը, ինչպես հայտնի է, բարեկամական չի համարում Պակիստանի հետ «եղբայրական» պետությունները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Չինաստանը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի անդամակցությանը ՇՀԿ-ին՝ որպես մշտական անդամներ։

«Այս երկրներն այժմ ունեն Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկերների կարգավիճակ»,- նշել է Ծինփինը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ