Էրդողանը գոհ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացից․ Թուրքիայի նախագահի աշխատակազմ

Չինաստանում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ գոհ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի ընթացքից։

Թուրքիայի նախագահի աշխատակազմը ներկայացրել է բանակցությունների մանրամասները։

«Թուրքիան աջակցում է տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը և շարունակելու է իր ներդրումն ունենալ այդ գործընթացում»,-ասել է Էրդողանը։

Էրդողանը նաև նշել է, որ «ընթանում է Թուրքիայի և Հայաստանի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերի գնահատականը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ