Կարեն Անդրեասյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Կարեն Անդրեասյանին նշանակել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 26-րդ մասով՝

Կարեն Անդրեասյանին նշանակել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ»,- ասված է որոշման մեջ։

Հիշեցնենք՝ 2025-ի մարտի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Եղիշե Կիրակոսյանն ազատվել էր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից:

Ավելի վաղ՝ 2024-ի նոյեմբերի 18-ին, Կարեն Անդրեասյանը հրաժարական էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ