ԼՂ-ից տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև Երևանի շրջիկ սպասարկման գրասենյակներ

ՆԳ նախարարի հրամանով՝ շրջիկ սպասարկման գրասենյակները ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ կընդունեն նաև Երևանում։

Մասնավորապես՝

սեպտեմբերի 2-ին և 3-ին՝ ժամը 10։00-16։00-ն,

Նուբարաշեն (հասցե՝ ք. Երևան, Նուբարաշեն 14 փ., 17 տուն),

Նոր-Նորք (հասցե՝ Նոր Նորքի 1-ին զանգված, Բորյան փող., 1 շենք),

Մալաթիա (հասցե՝ Երևան, Արա Սարգսյան 22) շրջանների ՄՔԾ ստորաբաժանումների հարևանությամբ տեղակայված ՆԳՆ սպասարկման գրասենյակները ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից կընդունեն ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ