![]()
Եկեք արձանագրենք, որ ընդդիմությունը հերթական անգամ խայտառակ ֆիասկո ապրեց այսօրվա հրապարակված հուշագրերից հետո:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Միացյալ Նահանգների կողմից օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փոխըմբռնման հուշագրերին, որոնց բովանդակությունը հրապարակվել է:
«Պարզվեց, որ Հայաստանը ոչ միայն «միջանցք» չի տալիս, այլև լրջագույն հիմքեր են ստեղծվում Միացյալ Նահանգների հետ խորացնելու համագործակցությունը Խաղաղության խաչմերուկի, էներգետիկ անվտանգության, Արհեստական բանականության և տեխնոլոգիաների ոլորտներում:
Ահա այսպես, ամեն անգամ Հայաստանի հակառակորդների ստերը ջարդուփշուր են լինելու`բախվելով ճշմարտությանը»:
![]()