![]()
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 29-ի հերթական նիստում պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարած Արսեն Թորոսյանի մանդատը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Էսթեր Գագիկի Այվազյանին։
Այս մասին հայտնել է ԿԸՀ-ն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։
Օգոստոսի 27-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն էր ստորագրել Արսեն Թորոսյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արսեն Թորոսյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
![]()