![]()
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերը մնում են ուժի մեջ։ Կողմերից ոչ մեկը դուրս չի եկել դրանցից, և համապատասխան փաստաթղթերը մնում են ուժի մեջ։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուսաստանը չի առաջարկել Հայաստանի տարածքով ուղևորների և բեռների տարանցման արտատարածքային ռեժիմ՝ Ադրբեջանի հետ հաղորդակցություններն ապաշրջափակելու համար։ Հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր տարածքը ԵԱՏՄ-ի շրջանակներում՝ նման ռեժիմը չէր կարող դիտարկվել նույնիսկ տեսականորեն. ընդգծել է նա։
![]()