![]()
Արարատի մարզի Արարատ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սուրենավան բնակավայրի Բարեկամության փողոց 23/3 հասցեում գտնվող՝ 625.33 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքի և դրանով ծանրաբեռնված 0.15878 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ:
Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 22 միլիոն 248 հազար դրամ:
![]()