Ինչու են ուշաթափվել Անթալիա-Մոսկվա չվերթի ուղևորները. նրանց թվում երեխաներ են եղել. տեսանյութ

Անթալիա-Մոսկվա չվերթի ուղևորները ուշաթափվել են: Երկու ժամից ավելի 500 մարդ նստած է եղել չաշխատող օդորակիչներով ինքնաթիռում։ Մի քանի ուղևոր ուշաթափվել է, այդ թվում՝ երեխաներ։

Նշվում է, որ Southwind Airlines-ի ինքնաթիռը պետք է թռչեր վայրէջքից անմիջապես հետո, սակայն դա տեղի չի ունեցել: Ինքնաթիռում օդի ջերմաստիճանը հասել է մինչև 30 աստիճանի։

Մարդկանց ուշաթափությունից հետո միայն, անձնակազմը բացել է ինքնաթիռի դուռն ու պահանջել թեքահարթակ և շտապօգնության մեքենա։ Որոշ ժամանակ անց ուղևորներին կրկին խնդրել են բարձրանալ ինքնաթիռ։ Վիճաբանություն է սկսվել, ինչի հետևանքով իրավապահներ են ժամանել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ