Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 4-ից երկօրյա աշխատանքային այցով կգտնվի Ճապոնիայում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 4-ից երկօրյա աշխատանքային այցով կգտնվի Ճապոնիայում:

ՀՀ կառավարության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում Տոկիոյում նախատեսված է Հայաստանի և Ճապոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Շիգերու Իշիբայի հանդիպումը:

Սեպտեմբերի 5-ին ՀՀ վարչապետն Օսակայում կմասնակցի «Էքսպո 2025»-ի շրջանակում անցկացվելիք Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը:

Հիշեցնենք՝ մինչ այդ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը ՀՀ վարչապետը տիկնոջ հետ աշխատանքային այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ