Տաշիր Սամոյի պաշտպանությունը ստանձնած Ամստերդամը ամսական $50,000 դոլար է ստացել Թուրքիայից

Ֆեյսբուքյան օգտատեր Եկատերինա Թաիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Տաշիր Սամոյի պաշտպանությունը ստանձնած Ռոբերտ Ամստերդամին։

  • Ռոբերտ Ամստերդամը և իր փաստաբանական ընկերությունը (Amsterdam and Partners LLP) 2016թ-ից ի վեր ԱՄՆ-ում ներկայացնում է Թուրքիայի (Էրդողանի) Կառավարության շահերը:
  • Պարոն Ռոբերտ Ամստերդամը ամսական $50,000 դոլար է ստացել Թուրքիայի կառավարությունից իր լոբիստական ծառայությունների համար (մոտ $1.8 միլիոն դոլար):
  •  Պարոն Ամստերդամը Թուրքիայի կառավարության անունից պայմանագիր է կնքել «Մերկուրի» հանրային կապերի (Mercury Public Affairs) ընկերության հետ` ԱՄՆ-ում Թուրքիայի կառավարության շահերի առաջ մղման նպատակով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ