Պետք է պոկվենք Ռուսաստանի նկատմամբ գենետիկ վախից. ՀՀ-ն նստած է ամենակարևոր հանգույցի վրա. Առաքելյան. տեսանյութ

Քաղաքագետ Էդգար Առաքելյանի խոսքով՝ այն քաղաքական շրջանակները, որոնք տարիներ շարունակ պնդում էին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվում է մեզ համար կապիտուլյացիոն փաստաթուղթ, և ամեն ինչ հանձնվելու է, Հռչակագրի կետերի հրապարակումից հետո պարզ դարձավ, որ այն հեռու է նման փաստաթուղթ լինելուց։

Առաքելյանը նկատում է՝ նույնիսկ երբ ասում էին, թե սա Իրանի շահերին դեմ է, Իրանի նախագահի ու ԱԳ նախարարի մակարդակով հերքվեց, քանի որ նրանք հայտարարեցին, որ իրենց մտահոգությունները հաշվի են առնված, միջանցքի թեման՝ փակված։

Ըստ քաղաքագետի՝ մեզ տարիներ շարունակ ասել են, որ Հայաստանն իրենից ոչինչ չներկայացնող տարածք է, ոչ ոքի հետաքրքիր չէ. «Բանից պարզվեց, որ ոչ միայն մի երկրի է հետաքրքիր, այլև բազմաթիվ երկրների, քանի որ ՀՀ-ն նստած է այն հանգույցի վրա, որը բացելով բացվում են տարածաշրջանի կոմունիկացիաները, և առաջ են գալիս տնտեսական լուրջ հնարավորություններ»:

Խոսելով «Հայաստան» խմբակցության տարածած հայտարարության և, այսպես ասած, մտահոգությունների մասին՝ Առաքելյանը նշում է՝ սպասելի էր, որ ընդդիմությունը կմտահոգվի, քանի որ նրանց համար մտահոգիչ է Հայաստանում խաղաղության հաստատումը. «Իրենց համար մտահոգիչ է ՀՀ ապաշրջափակումը, իսկ երբ խոսում են սպառնալիքներից, մեծ հաշվով ոչ թե ՀՀ-ին վերաբերող սպառնալիքներ են, այլ իրենց քաղաքական հեռանկարին, քանի որ աշխարհաքաղաքական ուժի համար, որին շահերը սպասարկում են, սպառնալիք է խաղաղությունը»:

Քաղաքագետի համոզմամբ՝ եթե ՀՀ-Ադրբեջան և ՀՀ-Թուրքիա հարաբերությունները կարգավորվում են, ապա մեծ առումով ընդդիմությունը կորցնում է իր աշխատանքը. իրենց նպատակն էր խաղաղություն թույլ չտալը։

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ