Վթարի հետևանքով մեքենան հետ է ընթացել, մխրճվել Բժշկական համալսարանի լոբարատորիայի մեջ ու բռնկվել

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Հերացու փողոցում բախվել են «Lexus» և «Volkswagen» մակնիշի ավտոմքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածեր չկան, սակայն, ըստ «Volkswagen»-ի վարորդի հայտարարության, վթարից հետո ավտոմեքենան ինքնաբերաբար հետ է ընթացել, կոտրել Բժշկական համալսարանի լոբարատորիայի մասնաշենքի ապակե ցուցափեղկը, մխրճվել ներս ու բռնկվել:

Հրշեջներ են եկել՝ մարելու կրակը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ