![]()
Օգոստոսի 11-ին երկու «Ժոնգ-Տոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցների արանքում մնացած թիվ 7 երթուղին սպասարկող վարորդի վիրահատության առաջին փուլը քիչ առաջ բարեհաջող ավարտվել է։
Այս մասին տեղեկացրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը:
Օգոստոսի 11-ին տեղեկացրել էինք, որ Տիգրան Մեծի պողոտայում՝ 7 համարի երթուղու վերջնակետում, վարորդներից մեկը անզգուշությամբ չի գործարկել մեքենայի՝ ձեռքի արգելակման համակարգը, ինչի հետևանքով մեքենան հարվածել է մյուս կայանված մեքենային։
Վարորդը ենթարկվել է ինքնավթարի՝ մնալով սեփական մեքենայի և թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում։
![]()