![]()
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ ունեցած պատմական հանդիպումից:
Տեսանյութը պարունակում է կադրեր գագաթնաժողովի ընթացքից, մեկնարկից ու ավարտից՝ ուղեկցված Թրամփի, Ալիևի և Փաշինյանի խոսքերից բերված հատվածներով
«Մեծ և գեղեցիկ պատիվ է բոլորին ողջունել Սպիտակ տանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս պատմական խաղաղության գագաթնաժողովին.,- նշել է ԱՄՆ նախագահը:
«Նախագահ թրամփը խաղաղություն է բերում Կովկաս, և մենք շնորհակալ ենք դրա համար: Մենք կշրջենք դիմակայության, բախման և արյունահեղության էջը»,- շարունակել է Ադրբեջանի նախագահը:
«Այսօրվա մեծ նվաճումը վկայությունն է Ձեր համաշխարհային առաջնորդության և Ձեր՝ որպես պետական գործչի և խաղաղարարի ժառանգության մասին համաշխարհային ասպարեզում»,- եզրափակել է ՀՀ վարչապետը:
«Սա իսկապես մեծ նվաճում է: Որպես նախագահ իմ բարձրագույն ձգտումն է խաղաղություն և կայունություն բերել աշխարհին»,- եզրափակել է Դոնալդ Թրամփը:
Տեսանյութը հրապարակվել է ինչպես Թրամփի, այնպես էլ Սպիտակ տան էջերում:
Ներկայացնում ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տարածած տեսանյութը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների մասնակցությամբ խաղաղության գագաթնաժողովի մասին հայերեն ենթագրերով։
![]()