Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «BYD»-ն․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է

Օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 11։55-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցի 142 հասցեի դիմաց բախվել են «Mitsubishi» մակնիշի և «BYD» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ