![]()
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։
Ռուսական կողմի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ նա տեղեկություններ է հայտնել Թրամփի հետ առաջիկա բանակցությունների առնչությամբ։
Առաջնորդները պայմանավորվել են հետագա անձնական շփումների շուրջ։
Պուտինը և Կիմ Չեն Ընը հաստատել են նաև ռազմավարական գործընկերության պայմանագրի համատեքստում երկու երկրների համագործակցության հետագա զարգացման հանձնառությունը։
![]()